Khachik's B&B

Տնից հեռու
ինչպես տանը․․․

Մասին

Համակրելի ընտանիքը մեր հյուրատանը նախաճաշելուց

Զբոսաշրջային տուն ընտրելու ակնհայտ առավելությունն է ընտանեկան միջավայրը, որը մեր հյուրերը ստանում են։ Մենք, տանտերերը, ջանում ենք անել հնարավորինս ամենը, որպեսզի մեր հյուրերը զգան ինչպես տանն իրականում գտնվելով տնից հեռու։ Բացի այդ, մեր հյուրերն ունենում են տեղական համեղ ուտեստները ճաշակելու, մեր և մյուս հյուրերի հետ շփվելու եզակի հնարավորությունը։ Կան շատ այլևայլ առավելություններ, որոնք մենք չենք նշում՝ թողնելով դրանք ձեր իսկ սեփական փորձառությամբ բացահայտելուն։

Ընտանիքի անդամները խոսում են հայերեն, անգլերեն, ռուսերեն և թեթևակի ֆրանսերեն։ Տանտերերն են Խաչիկ և Կարինե Միրաքյանները։ Խաչիկը՝ նախկին դասախոս և նկարիչ, սիրում է ընտանեկան հատուկ ավանդական մեթոդներով գինի պատրաստել։ Գինեգործությունն ընտանիքում երկար ժամանակ առաջ է սկսվել՝ իր հայրիկի կողմից, ով գինեգործության հայտնի առաջատար մասնագետ է եղել։ Հյուրերը կարող են ստանալ գինին համտեսելու աննախադեպ հնարավորությունը, եթե իհարկե նրանք ճիշտ ժամանակշրջանում են այցելել։ Կարինեն հաճույքով զբաղվում է այգու խնամքով և խոհարարությամբ։ Այգին, որը Կարինեն է հետևում, շրջապատելով հյուրատունը դարձնում է այն մի աննկարագերելի խաղաղ վայրի, որտեղ կարելի է հանգստանալ։ Խաչիկի մայրն ակնաբույժ է, նա օգնում է Կարինեին, երբ տանն է լինում։ Դուք կարող եք նախապես պատվիրել ընթրիք՝ բաղկացած տոլմայից, հայկական խորովածից և այլ տեղական ճաշատեսակներից։ Հյուրերը կարող ենք միշտ օգտվել անվճար և ինքնասպասարկման սկզբունքով գործող սուրճի սեղանից, երբ որ ցանկանան։ Առանձնատան ամբողջ տարածքում գործում է անվճար անլար ինտերնետ կապը։